Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը որոշել է չընդգրկվել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմում

09:24, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
Իլոն Մասքը որոշել է չընդգրկվել Twitter-ի տնօրենների խորհրդի կազմում

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը հրաժարվել է միանալ Twitter-ի տնօրենների խորհրդին (վերջերս նա ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի ավելի քան 9%-ը): Այս մասին հայտարարել է սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը։

«Իլոնը որոշել է չընդգրկվել տնօրենների խորհրդում»,- գրել է նա՝ Twitter-յան էջում։ Նրա խոսքով՝ Մասքը կմնա Twitter-ի բաժնետերը, իսկ ընկերությունը կշարունակի բաց լինել նրա առաջարկների համար։

4326 | 0
Facebook