Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ երկրները միաձայն չեն՝ ռուսական նավթից հրաժարվելու հարցում

09:00, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
ԵՄ երկրները միաձայն չեն՝ ռուսական նավթից հրաժարվելու հարցում

ԵՄ երկրները դեռ միասնական դիրքորոշում չեն մշակել ռուսական նավթից հրաժարվելու հարցում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աղբյուրին։
     Ըստ աղբյուրի՝ ԵՄ որոշ անդամներ, որոնց նա չի նշել, չեն ցանկանում հրաժարվել ռուսական էներգակիրների ներկրումից, քանի որ դա նրանց համար «տեխնիկապես և քաղաքականապես բարդ խնդիր է»։ Միասնության բացակայության պատճառով նավթի էմբարգոյի հարցը օրակարգ չի դրվի երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, այն կքննարկվի ոչ պաշտոնական, հավելում է հրատարակությունը։ Ինչպես նշում է Financial Times-ը, բացի Հունգարիայից, որը չի աջակցում ռուսական նավթի ներմուծման արգելքին, կան այլ եվրոպական երկրներ, որոնց քաղաքական գործիչները կարծում են, որ նման միջոցները կհանգեցնեն էներգակիրների գների էլ ավելի մեծ աճի, որը մարտին աճել է 45-ով տոկոսով նախորդ տարվա համեմատ։ Եվրոպացի պաշտոնյաները առաջ են քաշել ռուսական նավթի ներմուծման արգելքի դիմաց մաքսատուրքեր սահմանելու գաղափարը, նշում է թերթը։

6033 | 0
Facebook