Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը գաղտնի Սերբիա է ուղարկել նորագույն ՀՕՊ համակարգեր

23:12, կիրակի, 10 ապրիլի, 2022 թ.
Չինաստանը գաղտնի Սերբիա է ուղարկել նորագույն ՀՕՊ համակարգեր

Չինաստանը 6 ինքնաթիռներով գաղտնի Սերբիային է ուղարկել HQ-22 հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերը, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հաղորդագրության համաձայն՝ շաբաթ առավոտյան չինական ռազմաօդային ուժերի Y-20 վեց ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բելգրադի քաղաքացիական օդանավակայանում։ Հաղորդվում է, որ նրանք մատակարարել են ժամանակակից HQ-22 միջին / հեռահարության զենիթահրթիռային համակարգեր։

UNIAN-ը գրում է, որ չինական հրթիռային համակարգը հաճախ համեմատում են ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի և ռուսական С-300-ի հետ, որոնցից մեկը վերջերս Ուկրաինան ստացել է Սլովակիայից։ Ճիշտ է, HQ-22-ն ավելի կարճ հեռահարություն ունի, քան ավելի կատարելագործված С-300-ները։ Սերբիան կդառնա Եվրոպայում չինական հրթիռների առաջին օպերատորը։

9624 | 0
Facebook