Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան հունիսին կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ

22:36, կիրակի, 10 ապրիլի, 2022 թ.
Ուկրաինան հունիսին կարող է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ

Ուկրաինան կարող է Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ 2022 թվականի հունիսին։ Սակայն որոշումը պետք է ընդունվի միաձայն, գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասի՝ Postimees-ին տված հարցազրույցին։

«Հիմա մենք խոսում ենք ոչ թե ամիսների, այլ շաբաթների մասին: Կարծում եմ, որ դա (կարգավիճակի ձեռքբերումը) տեղի կունենա հունիսին»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է պարզեն՝ արդյոք Ուկրաինան համապատասխանում է Կոպենհագենյան չափանիշներին։ «Այժմ իմաստ չունի ենթադրել, թե ինչպիսին կլինի այս գնահատականը... Ես նաև չեմ կարող կանխատեսել, թե ինչ կասեն անդամ երկրներն այս հարցում: ԵՄ ընդլայնման հետ կապված ամեն ինչ պահանջում է միաձայնություն: Այս որոշումը հսկայական քայլ կլինի»,- հավելել է Մաասիկասը:

Այս շաբաթ Եվրոհանձնաժողովն Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկ, որը թեկնածուի կարգավիճակ ստանալու ընթացակարգային քայլերից է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ այն կլրացվի մի քանի օրվա ընթացքում։

5937 | 0
Facebook