Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծաղկազարդի օրը կոչ է արել Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատել, հայտնում է Reuters-ը։ «Իջեցրո՛ւ զենքերդ»,- Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտին կոչ է արել Հռոմի պապը։
Միաժամանակ նա նշել է, որ զինադադարը չպետք է օգտագործվի վերազինման և ռազմական գործողությունների հետագա վերսկսման համար, այլ՝ իրական բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատելու համար։
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին ռուսներին կոչ է արել համախմբվել իշխանությունների շուրջ։