Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի

17:48, կիրակի, 10 ապրիլի, 2022 թ.
Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական ներկայացուցչությամբ։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզանը:
     «Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության ու առևտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների բնորոշման համար»,– Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարել է Ֆորուզանը։
     Նրա խոսքով՝ արժեքավոր կենտրոնը կբացվի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ:

6375 | 0
Facebook