Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը վերածվել է վտարյալի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացվելուց հետո

11:06, ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ.
Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը վերածվել է վտարյալի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացվելուց հետո

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան երեկ դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման միջոցով մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին հաղորդումների պատճառով:

«Ռուսաստանը, Մարդու իրավունքների խորհրդից հեռացվելուց հետո, վերածվել է միջազգային վտարյալի: Ես ողջունում եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը: Սա կարևոր քայլ է միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

6373 | 0
Facebook