Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը քվեարկել է Ռուսաստանից էներգակիրների ներկրումը դադարեցնելու օգտին

20:18, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
ԱՄՆ-ը քվեարկել է Ռուսաստանից էներգակիրների ներկրումը դադարեցնելու օգտին

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը քվեարկել է Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու առաջարկի օգտին։

Սենատորները նաև կողմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին առևտրի ոլորտում առավել բարենպաստ ռեժիմից զրկելու օգտին: Այս նախաձեռնությունը Վաշինգթոնին թույլ է տալիս երկու երկրներից ներմուծվող ապրանքների համար սահմանել Առևտրի համաշխարհային կազմակերպության ստանդարտ մակարդակից բարձր մաքսատուրքեր։

Սենատում հաստատվելուց հետո փաստաթուղթն անցնում է Ներկայացուցիչների պալատ։

5443 | 0
Facebook