Խնդրում ենք սպասել...

Համացանց

«NVIDIA-ն Հայաստանում է. պատմական հնարավորություն է մեզ ընձեռնվել». Ս. Հայրապետյան

23:12, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
«NVIDIA-ն Հայաստանում է. պատմական հնարավորություն է մեզ ընձեռնվել». Ս. Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «NVIDIA-ն Հայաստանում է, արդեն պաշտոնապես հաստատվեց այն փաստը, որ NVIDIA ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ ա բացելու։ Իհարկե, սա շատ թույն նորություն ա, ես կասեի՝ սա վերջին տարիների ՀՀ-ի ամենամեծ ձեռքբերումն ա... ԲԱՅՑ...
     Արդյո՞ք մենք պատրաստ ենք NVIDIA ընկերությանը տրամադրել իրենց որակին ու կրիտերիաներին համապատասխանող աշխատողներ։
     Ես 2017-ից առ այսօր գոռում եմ ՏՏ ոլորտը զարգացնելու մասին, ու իմ նման շատերը։ Բայց մենք ի՞նչ ունենք։ Լավագույն կադրերից շատերը վաղուց ՀՀ-ում չեն։ Մարզերում ՏՏ-ն էնքան թույլ ա զարգացած, որ հազիվ- հազիվ ՎԵԲ-ի մակարդակն ա ձգում, իհարկե, որոշ բացառություններով։
     Մայրաքաղաքում՝ ամեն քառակուսի մետրի վրա մի քանի ուսումնական կենտրոն, որտեղից ուսանողներն ամեն 6 ամիսը մեկ դուրս են գալիս անպատրաստ վիճակում։
     Մենք բավականին երկար ժամանակ ունեինք պատրաստվելու համար։ Բայց, ցավոք, մեծ մասը մսխել ենք։
     Կարող եք վստահ լինել, որ NVIDIA ընկերությունից հետո այլ խոշոր խաղացողներ են ՀՀ գալու, դա մի կողմ, դժվարը առաջինն էր, այլ հարց ա՝ մենք կկարողանա՞նք էդ «լուրջ տպերին» ապահովել աշխատակիցներով, թե՞ իրենք ստիպված են լինելու դրսից աշխատողներ ռելոկացիա անել, հետո հասկանան, որ, չէ, տակ են տալիս ու փակվեն գնան։
     Հիմա, քան երբևէ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք ա շատ հաճախ հանդիպումներ կազմակերպեն ոլորտի ներկայացուցիչների հետ, լսեն նրանց մտահոգությունները, տարբեր խնդիրների լուծումները, կարծիքները, փորձի փոխանակումը։
     Ես՝ որպես ոլորտի ներկայացուցիչներից մեկը, վստահ ասում եմ, որ Հայկական ՏՏ ոլորտի մասնագետների մեծ մասը պատրաստ են հանդիպել, քննարկել, փորձի փոխանակում անել, ելքեր առաջարկել։
     Խնդրում եմ, հասկացեք, որ սա շատ կարևոր հնարավորություն ա, որը եթե մենք մեր ձեռքից բաց թողեցինք, ապա երկրորդ նման հնարավորություն պարզապես էլ չենք ունենա։ NVIDIA-ն դռան բանալին էր, ու եթե մենք ճիշտ անենք ամեն բան, իրա հետևից նոր խոշոր խաղացողներ կգան մեր մոտ, կլուծենք հազարավոր աշխատատեղերի խնդիրներ, վերջիվերջո, հայ մասնագետները կվերադառնան ՀՀ, կամ ով ցանկանում ա արտագաղթել, մտքափոխ կլինի ու կմնա։
     Հարգելի՛ նախարարներ, հուսով եմ, որ դուք գիտակցում եք, թե ինչ պատմական հնարավորություն ա մեզ ընձեռնվել, ու հուսով եմ, որ էս իրավիճակում դուք հնարավորինս ճիշտ որոշումներ կկայացնեք։ Թե ես, թե իմ ընկերները, բոլորս լիահույս ենք ու ձեր կողքին ենք։
     Արեք ամենաանհնարինն ու հնարավորը, ատամներով էլ լինի, պահենք էս հնարավորությունը, սա միջոց ա, որ աշխարհը մեզ ավելի լուրջ նայի։
     Ամենայն հարգանքով»։

5216 | 1
Facebook