Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնիայում ձերբակալել են Sputnik Meedia-ի նախկին աշխատակիցներին

11:54, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
Էստոնիայում ձերբակալել են Sputnik Meedia-ի նախկին աշխատակիցներին

Էստոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Sputnik Meedia-ի նախկին աշխատակիցներ Ելենա Չերիշևային և Մատի-Դմիտրի Տերեստալին՝ միջազգային պատժամիջոցները խախտելու կասկածանքով, հայտնում է Delfi-ն։

Ձերբակալված լրագրողների գործընկերը РИА Новости-ին հայտնել են, որ խուզարկությունը տևել է ութ ժամ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել միջազգային պատժամիջոցները շրջանցելու նպատակով տնտեսական կապեր պահպանելու համար:

Քրեական գործի նյութերում ասվում է, որ լրագրողները քաղաքացուն գումար են փոխանցել (ենթադրաբար ՌԴ-ից ստացված), որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ Բացի այդ, նրանք շարունակել են ղեկավարել Sputnik Meedia-ն, թեև ԵՄ-ը մարտի 2-ից արգելել էր գործակալության աշխատանքն իր տարածքում։

5971 | 0
Facebook