Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ubuntu-ի մշակողը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում

10:36, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
Ubuntu-ի մշակողը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում

Բրիտանական Canonical օպերացիոն համակարգը դադարեցրել է ռուսական ընկերություններին աջակցելը, գործընկերային հարաբերությունները և ծառայությունների մատուցումը. այս միջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն:

Սահմանափակումները չեն ազդի ռուս օգտատերերի վրա, վստահեցնում է Ubuntu-ն. նրանք կշարունակեն ստանալ համակարգի անվտանգության թարմացումները։

Բացի այդ, մշակողը չի սահմանափակի ռուս օգտատերերի մուտքն այնպիսի անվճար ծրագրակազմ, ինչպիսին են VPN-ը և Tor-ը: «Աշխատակիցները, ովքեր տուժել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից, կստանան աջակցություն»,- նշված է տեքստում:

5602 | 0
Facebook