Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուղիղ մեջբերում՝ գյուղերից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի խոսքերից». Թոքմաջյան

00:24, հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ.
«Ուղիղ մեջբերում՝ գյուղերից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի խոսքերից». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը. «Արա, այ անբաշարներ, մի հատ գոլ չեք կարում խփեք։ Ամոթա, արաա։ Ձեզնից ինչ խաղացող, քելեք, ելաք։ Պրծելա խաղը` 0-0»։
     Սա ուղիղ մեջբերում էր գյուղերից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի խոսքերից։ Երրորդ-չորրորդ դասարանի մի խումբ էրեխեք ֆուտբոլ էին խաղում։
     Իսկ ի՞նչ պետք է ասեր նորմալ ուսուցիչը կամ մարզիչը. «Ապրեք էրեխեք ջան։ Երկու թիմերդ էլ լավ պաշտպանվեցիք։ Հաջորդ ժամին կաշխատենք հարձակման վրա»։
     Մեր կրթական համակարգի որոշ օղակներ նաեւ էրեխեքի անհատականությունը կոտրելու մասին են»։

7000 | 2
Facebook