Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանի հարցով քվեարկություն կկազմակերպի Մարդու իրավունքների խորհրդում

21:12, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ.
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանի հարցով քվեարկություն կկազմակերպի Մարդու իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, քվեարկություն կկազմակերպի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին (UNHRC) Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Liberation-ը՝ հղում անելով Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլինա Կուբյակին։

Նրա խոսքով, քվեարկությունը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00-ին):

Այն, որ ԱՄՆ-ը նախատեսում է բարձրացնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (ՄԻԽ) դուրս թողնելու հարցը, ավելի վաղ ասել էր այս կազմակերպությունում Վաշինգթոնի մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին ավելի վաղ ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենն անձամբ է հանձնարարել մշտական ​​ներկայացուցչին՝ հասնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս թողնելուն, և դրա պատճառ են հանդիսացել Բուչայի իրադարձությունները։

6237 | 0
Facebook