Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլականներից մեկը չի հարցնելու՝ եթե Ալիևը մահացել է, Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր»․ Գագիկ Համբարյան

16:26, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ.
«Նիկոլականներից մեկը չի հարցնելու՝ եթե Ալիևը մահացել է, Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ալիևի հետ հանդիպումից առաջ նիկոլական ԶԼՄ-ն հերթական անգամ սպանել է Ալիևին։
     Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ներից մեկը Բրուսելում Նիկոլ-Ալիև հանդպիպումից մեկ օր առաջ տեսանյութ է հրապարակել և հերթական անգամ «մահացրել» Ադրբեջանի բռնապետին...
     Նշեմ, որ սույն ԶԼՄ-ն, որն ամենօրյա ռեժիմով «անասնակերի» նոր չափաբաժիններով է կերակրում Նիկոլին երկրպագողներին, բացարձակ չի թաքցնում, որ ծաղրում և հեգնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սատարող զանգվածին, քանի որ ամեն շաբաթ սպանում է Ալիևին, Մեհրիբանին, Էրդողանին, հետ է վերադարձում Նախիջևանը, Կարսը, Արարատը, համաշխարհային պատերազմներ է սանձազերծում և այլ հիմարություններ բարձրաձայնում ու որևէ մեկն այդ զանգվածից չի վիրավորվում, որ նրան մշտապես խաբում են... Ավելին, այդ նույն զանգվածը դա աջուձախ ցիտում ու ուրախանում է, որ ունի Նիկոլի պես «հպարտ և հզոր valcapet»...
     Հիմա Նիկոլին երկրպագող և այս ԶԼՄ-ն դիտող նիկոլականներից գոնե մեկը չի հարցնելու՝ եթե Ալիևը մահացել է, ապա Նիկոլը Բրյուսելում ո՞ւմ հետ է հանդիպելու այսօր...»։

11279 | 2
Facebook