Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ հարկային տեղեկատվության փոխանակումը

23:12, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ հարկային տեղեկատվության փոխանակումը

ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) դադարեցրել է Ռուսաստանի հարկային մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը։ Ինչպես Reuters-ի թղթակցին հայտնել են գերատեսչությունում, այս քայլի նպատակն է՝ թույլ չտալ Ռուսաստանին հարկեր հավաքել և դրանով իսկ ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակությունը։

Կրկնակի հարկումից խուսափելու նպատակով կնքված ռուս-ամերիկյան համաձայնագրի համապատասխան՝ IRS-ը և Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը նախկինում փոխանակվում էին տեղեկատվությամբ:
     IRS-ը կարող էր տեղեկատվություն պահանջել ԱՄՆ հարկատուների մասին Ռուսաստանի իշխանություններից և հակառակը:

IRS-ն այժմ տեղեկացրել է, որ փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուսական ներխուժումն Ուկրաինա, IRS-ը դադարեցրել է ցանկացած հարկային տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի իշխանություններին:

Այս քայլը չի ​​նշանակում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բոլոր հարկային համաձայնագրերը դադարում են գործել, ընդգծել է IRS-ը, թեև ԱՄՆ սենատորներ Ռոբ Փորթմանը և Բեն Քարդինը դիմել են Սպիտակ տանը՝ կոչ անելով ամբողջությամբ չեղարկել դրանք։

Նշենք, որ անցյալ ամիս Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ դադարեցրել է հարկային տեղեկատվության փոխանակումը Ռուսաստանի և Բելառուսի հետ:

6600 | 0
Facebook