Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը որոնումից հանել է ՌԴ ՊՆ կայքը

21:42, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
Google-ը որոնումից հանել է ՌԴ ՊՆ կայքը

Google-ն ամբողջությամբ հեռացրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքը որոնման արդյունքներից։ Այն այլևս չի երևում որոնումներում: Այս մասին գրում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Google-ին։

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի կայքի փոխարեն որոնողական արդյունքներում բովանդակություն է առաջարկվում նախարարության մասին Wikipedia-ում, Facebook-ում և VKontakte-ում և YouTube-ի ալիքում։

Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել որոնման արդյունքներում։

5409 | 0
Facebook