Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փենթագոնը կպատվիրի և Ուկրաինա կուղարկի 10 Switchblade ԱԹՍ

19:30, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
Փենթագոնը կպատվիրի և Ուկրաինա կուղարկի 10 Switchblade ԱԹՍ

Փենթագոնը նախատեսում է պատվիրել և ուղարկել Ուկրաինա 10 Switchblade անօդաչու թռչող սարք՝ հակատանկային մարտագլխիկներով զինված ամենավերջին մոդելը, հայտնում է Bloomberg-ը։

Switchblade-600-ը 300 միլիոն դոլար արժողությամբ մահաբեր ռազմական օգնության մի մասն է: 50 ֆունտ կշռող նոր մոդելը, որը պատրաստվել է Քալիֆորնիայի Simi Valley ընկերության կողմից, կարող է թռչել ավելի քան 39 կիլոմետր և օդում մնալ 40 րոպե՝ նախքան հակատանկային մարտագլխիկով հարվածելը: Անօդաչու թռչող սարքի օպերատորն օգտագործում է սենսորային էկրանով պլանշետային կրակի կառավարման համակարգ, որը կարող է ձեռքով վարել հրթիռը:

Ռմբակոծիչ անօդաչու թռչող սարքի նախորդ տարբերակը ծառայում էր ԱՄՆ հատուկ ջոկատայիններին այն պահից, երբ այն գաղտնի ուղարկվեց Աֆղանստան՝ 2010 թվականին՝ թալիբների դեմ օգտագործելու համար: Բանակի պաշտոնյաներն այն նկարագրել են որպես թռչող որսորդական հրացան:

7682 | 0
Facebook