Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության մի շարք դիվանագետներ կվտարվեն

19:00, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության մի շարք դիվանագետներ կվտարվեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ մի քանի դիվանագետներ կվտարվեն ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունից:

«Ես որոշել եմ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության մի շարք աշխատակիցների ճանաչել պերսոնա նոն գրատա՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին հակասող գործողություններին մասնակցելու համար»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ հայտարարել էին ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին։

5382 | 0
Facebook