Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն այս շաբաթ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Սպիտակ տուն

00:24, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
ԱՄՆ-ն այս շաբաթ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երկուշաբթի ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այս շաբաթ կարող եք ակնկալել պատժամիջոցների նոր հայտարարություններ: Եվ մենք համաձայնեցնում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ դրա ճշգրիտ պարամետրերը»,- ասել է Սալիվանը։

Արձագանքելով Բուչայում ռուսական ուժերի կողմից իրականացված վայրագություններին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ «պահանջում է լրացուցիչ պատժամիջոցներ» Ռուսաստանի դեմ և շուտով կհայտարարի դրանց մասին։

Նա այդ սպանություններն անվանել էր «ռազմական հանցագործություններ» և կոչ արել դատել Պուտինին։

6097 | 0
Facebook