Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սլովակիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի

00:42, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
Սլովակիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի

Սլովակիան կգործի Եվրոմիության հետ միասնաբար՝ ընդդեմ Ռուսաստանի գազի վճարումների պահանջի, հայտարարել է վարչապետ Էդուարդ Հեգերը այն բանից հետո, երբ նախարարը բարձրացրել է գազի մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտության դեպքում ռուբլով վճարելու տարբերակը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սլովակիան շատ է կախված ռուսական գազից, իսկ Մոսկվան պահանջում է վճարել ռուբլով։ Այնուամենայնիվ, Եվրոհանձնաժողովը ուրբաթ օրը հայտարարեց, որ եվրոպական ընկերությունները, որոնց մատակարարման պայմանագրերը պահանջում են վճարում եվրոյով կամ դոլարով, չպետք է բավարարեն այս պահանջը:

«Այս իրավիճակում միասնությունը կարևոր է, և մենք կհարգենք պայմանագրի պայմանները և եվրոյով վճարումները»,- ասել է Հեգերը կիրակի ուշ երեկոյան ֆեյսբուքյան գրառման մեջ:

6137 | 0
Facebook