Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գազպրոմի գերմանական դուստր ձեռնարկությունը փոխանցվել է դաշնային գործակալությանը

00:54, երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ.
Գազպրոմի գերմանական դուստր ձեռնարկությունը փոխանցվել է դաշնային գործակալությանը

«Գազպրոմ Գերմանիա»-ն փոխանցվել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ժամանակավոր կառավարման ներքո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Zeit-ը։

Վարչության պետն այս որոշումը հիմնավորել է «անհասկանալի իրավահարաբերություններով և հաշվետվության կանոնների խախտմամբ»։

Նրա խոսքով՝ նման քայլի նպատակը մատակարարման անվտանգության ապահովումն է։

«Դաշնային կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի Գերմանիա մատակարարումների անվտանգությունը։ Դա նաև նշանակում է, որ մենք Գերմանիայի էներգետիկ ենթակառուցվածքը չենք ենթարկում Կրեմլի կամայական որոշումներին»,- հավելել է նա։

6783 | 0
Facebook