Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Միջազգային

Ռուսաստանը սահմանափակել է վիզաների պարզեցված տրամադրումը «անբարյացակամ երկրներին»

22:24, երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ.
Ռուսաստանը սահմանափակել է վիզաների պարզեցված տրամադրումը «անբարյացակամ երկրներին»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա պետությունների անբարյացակամ գործողությունների հետ կապված վիզային պատասխան միջոցների մասին», փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանը կասեցրել է Եվրոմիության, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտեյնի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի մի շարք կետեր։

Մասնավորապես, կասեցվել են Ռուսաստանի և Եվրոպական համայնքի միջև 2006 թվականի մայիսի 25-ի Ռուսաստանի և Եվրոմիության քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման մասին համաձայնագրի որոշ դրույթներ։ Խոսքը ԵՄ երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների ու լրագրողների մասին է։ Կասեցվել է նաև այն կանոնը, որով դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողները կարող էին մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի։

| | |
5960 | 0
Facebook