Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը ռուսներին և բելառուսներին թույլ չի տա մասնակցել ծրագրավորման մրցույթին

21:06, երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ.
Google-ը ռուսներին և բելառուսներին թույլ չի տա մասնակցել ծրագրավորման մրցույթին

Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին չի թույլատրվի մասնակցել Google Summer of Code ծրագրավորման համաշխարհային մրցույթին, ասվում է մրցույթի կայքում տեղադրված հաղորդագրությունից։

«Ներկա հանգամանքների պատճառով GSoC 2022-ը չի ընդունում մասնակիցների (անդամներ, մարզիչներ կամ կազմակերպության ադմինիստրատորներ) Ռուսաստանից, Բելառուսից և այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Google Summer of Code-ը ծրագիր է, որում ամերիկյան Google կորպորացիան հովանավորում է բաց կոդով նախագծերի մշակմամբ զբաղվող ուսանողներին: Google-ն այս մրցույթն իրականացնում է 2005 թվականից։

5429 | 0
Facebook