Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը Բուչայում տեղի ունեցածը «բեմադրություն» է անվանել

15:24, երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ.
Լավրովը Բուչայում տեղի ունեցածը «բեմադրություն» է անվանել

Ուկրաինան և արևմտյան երկրները սոցիալական ցանցերում տարածում են Կիևի շրջանի Բուչա քաղաքի իրադարձությունների բեմադրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:

Լավրովի խոսքով՝ «ռուս զինվորականները Բուչայից հեռացել են բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, որից հետո տեղի է ունեցել կեղծ հարձակումը»։

8243 | 0
Facebook