Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հետմահու պարգևատրել է Կիևի մատույցներում զոհված վավերագրող Մաքսիմ Լևինին

19:18, կիրակի, 03 ապրիլի, 2022 թ.
Զելենսկին հետմահու պարգևատրել է Կիևի մատույցներում զոհված վավերագրող Մաքսիմ Լևինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լուսանկարիչ և վավերագրող Մաքսիմ Լևինին հետմահու պարգևատրել է «Արիության III աստիճանի շքանշանով»։ Պետության ղեկավարի հրամանագրում ասվում է, որ շքանշանը շնորհվել է Ուկրաինայում տեղի ունեցողը լուսաբանելիս «անձնական խիզախության և անձնուրաց գործերի համար»։
     Մարտի 13-ին Լևինը գնացել է նկարահանումների Կիևի շրջանի Գուտա-Մեժիգորսկայա գյուղի տարածքում, նրան ուղեկցել է զինվոր և նախկին լուսանկարիչ Ալեքսեյ Չերնիշևը։ Դրանից կարճ ժամանակ անց տարածքում սկսվել են ռազմական գործողություններ, և նրանց հետ կապը կորել է:

Լևինի մարմինը հայտնաբերվել է նախօրեին՝ ապրիլի 2-ին, մինչ այժմ Չեռնիշևի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Ֆոտոլրագրողը համագործակցել է Reuters-ի, BBC-ի, Associated Press-ի և այլ լրատվամիջոցների հետ, ինչպես նաև մասնակցել է ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի ֆոտո և վիդեո նախագծերին:

6054 | 0
Facebook