Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո». Պեսկով

16:24, կիրակի, 03 ապրիլի, 2022 թ.
«Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է միայն կոնկրետ փաստաթղթի մշակումից հետո». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջև կոնկրետ գրավոր փաստաթուղթ մշակվի։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` Россия-1 հեռուստաալիքի եթերում:

«Որպեսզի նախագահների հանդիպումը կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքներում ձևավորվի փաստաթուղթ, ոչ թե գաղափարների, այլ հստակ գրավոր փաստաթուղթ։ Այդ ժամանակ կգա նման հանդիպման հերթը»,- ասել է Պեսկովը։

6173 | 0
Facebook