Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չեխովի անվան դպրոցի ծնողներն սպառնում են երեխաներին հանել դպրոցից, եթե իրենց պահանջը չկատարվի

12:54, ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ.
Չեխովի անվան դպրոցի ծնողներն սպառնում են երեխաներին հանել դպրոցից, եթե իրենց պահանջը չկատարվի

Երևանի Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականացնում նոր տնօրենի ընտրության դեմ։

Նրանք պնդում են, որ տարիներ շարունակ դպրոցն ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցն այժմ ունի իր թեկնածուն, ով ևս շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Նրանք պնդում են, որ նոր տնօրեն նշանակելուց առաջ պետք է հաշվի առնվեր իրենց կարծիքը:

Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, քաղաքապետարնից ստացել է 4 ձայն:

Ակցիայի մասնակից ծնողներն սպառնում են իրենց պահանջը չկատարելու դեպքում երեխաներին հանել դպրոցից:

5157 | 0
Facebook