Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Ծխող կինը'' ժամանակի ընթացքում պետք է, որ ընդունվի''

18:01, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2012 թ.
''Ծխող կինը'' ժամանակի ընթացքում պետք է, որ ընդունվի''
     Երեկ Կասկադի հարևանությամբ` Գաֆեսճյան քանդակների պուրակում տեղադրվել է կոլումբացի նշանավոր արվեստագետ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի հեղինակած ''Ծխող կինը'' արձանը: Այն տեղադրվել է նույն քանդակագործի ''Կատուն'' և ''Հռոմեացի զինվորը'' արձանների կողքին:
     Արձանի հայտնվելուց հետո սկսեցին հնչել բավականին իրարամերժ կարծիքներ: Ոմանց արձանը դուր է եկել, իսկ մյուսներին զայրացրել է ''Ծխող կնոջ'' այդչափ ''համարձակ'' և ''մեր ազգային արժեքներին հակասող'' կերպարը:
     Գաֆեսճյան արվեստի կենտրոնից ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երևույթը մեկնաբանել են հետևյալ կերպ.
     ''Ժամանակի ընթացքում պետք է, որ ընդունվի: Մեր քաղաքացիները կարծես բաժանվել են երկու խմբի` արձանը հավանողների ու չհավանողների: Սա աշխարհահռչակ ստեղծագործություն է: Աշխարհում այդ արձանից ընդամենը մի քանի օրինակ կա, որոնցից մեկն այժմ մեր մայրաքաղաքում է: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կշարունակվեն տեղադրվել տարբեր արձաններ, Կասկադի թե արտաքին, և թե ներքին մասում: Ֆերնանդո Բոտերոյի հետ համագործակցություն առաջիկայում չենք նախատեսել'':
17733 | 19
Facebook