Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիային

00:06, ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ.
ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են պատերազմի դադարեցմանը։

«Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները կազմակերպելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ նա նշել է, որ Բրյուսելը դեռևս չի տեսնում Ռուսաստանից զորքերի դուրսբերման նշաններ և կարծում է, որ Մոսկվան ծրագրում է ակտիվացնել հարձակողական գործողությունները Ուկրաինայում։

9150 | 1
Facebook