Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Արցախի ՄԻՊ

16:12, հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ.
«Մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է․ «Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
     Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»։

6466 | 0
Facebook