Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը պատժամիջոցներ է պատրաստում Պուտինի՝ գազի համար ռուբլով վճարելու վերջնագրին ի պատասխան

12:42, հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ.
ԵՄ-ը պատժամիջոցներ է պատրաստում Պուտինի՝ գազի համար ռուբլով վճարելու վերջնագրին ի պատասխան

Եվրոհանձնաժողովը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կախված կլինեն գազի դիմաց ռուբլով վճարելու՝ Կրեմլի դիրքորոշումից, այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՀ աղբյուրներին։ Նշվում է, որ նոր փաթեթը կարող է պատրաստ լինել հաջորդ շաբաթ:

Գործակալության տվյալներով՝ փաթեթը կներառի այն սողանցքների արգելափակումը, որոնց միջոցով ՌԴ պատժամիջոցների ենթարկված սուբյեկտները շրջանցում են արդեն իսկ ձեռնարկված միջոցները։

Եթե ​​Վլադիմիր Պուտինը պնդի գազի մատակարարումների համար ռուբլով վճարումները, փաթեթը կարող է ներառել շատ ավելի խիստ միջոցներ, նշել են լրատվամիջոցի աղբյուրները:

7295 | 1
Facebook