Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

10:18, հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ.
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»:

8550 | 0
Facebook