Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախի ՄԻՊ-ը՝ մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված անձանց առողջական վիճակի մասին

20:48, չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ.
Արցախի ՄԻՊ-ը՝ մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից վիրավորված անձանց առողջական վիճակի մասին

ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը․ «Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
     Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»։

5659 | 0
Facebook