Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հիմք չենք տեսնում վստահելու ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին». Զելենսկի

10:30, չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ.
«Հիմք չենք տեսնում վստահելու ագրեսոր պետության ներկայացուցիչների խոսքերին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում գնահատականներ հնչեցնելով ստամբուլյան բանակցությունների վերաբերյալ՝ ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերն են իրենց գոյատևման միակ երաշխավորը:

«Թշնամին դեռ մեր տարածքում է: Մեր քաղաքների գնդակոծությունները շարունակվում են: Մարիուպոլը շրջափակված է: Հրթիռակոծությունները չեն դադարում: Սա է իրականությունը: Սրանք փաստեր են... Այո՛, մենք կարող ենք դրական անվանել այն ազդակները, որոնք լսում ենք բանակցային հարթակից։ Բայց այդ ազդակները չեն խլացնում ռուսական արկերի պայթյունները»:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հասկանում է բոլոր ռիսկերը և հիմքեր չի տեսնում վստահելու ագրեսոր պետության այս կամ այն ներկայացուցչի խոսքերին:

7674 | 0
Facebook