Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցի՞տ է. «Հրապարակ»

09:24, հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ.
Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցի՞տ է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Գրախանութներում թուղթ չկա կամ սպառվելուն մոտ է։ Մատակարարող ընկերությունները վաճառողներին հայտնել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում թուղթ չեն կարող մատակարարել։ Բայց գրախանութներում գիտեին, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, վաճառողները կարծում էին, որ խնդիրը Ռուսաստանից ներկրման մեջ է:

Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որևէ խնդիր, պատասխանեցին․ «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»:

Մանրամասները` թերթի համարում:

4906 | 0
Facebook