Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում». Արթուր Դանիելյան

16:00, երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ.
«Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում օպերացիան կավարտվի, երբ Զելենսկին կկարենա ժողովրդին համոզի, որ պայքարը շարունակելն անիմաստ է: Մեր դեպքում մոտ 4000 զոհը հերիք էր, որ ժողովուրդը լուռ ընդունի կապիտուլյացիան: Դրանից հետո էլ նենց այլընտրանք բերին դեմ տվին, որ Նիկոլի 54%-ը հեշտ կերցնեն հանրությանը:

Զուտ համամասնորեն նույն կոմբինացիայի համար Ուկրաինայում կպահանջվի մոտ 50,000-60,000 զոհ: Թարսի պես, հա՛մ ռուսներն են բուքսավատ անում, հա՛մ էլ ուկրաինացիք են լավ բոյ տալիս: Պատերազմի մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, իսկ զոհերի նշաձողի նույնիսկ կեսն ապահովված չէ: Նենց որ, էս պահին Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում:

Առաջ շարժվելու համար Մոսկվան պիտի զորակոչ սկսի, ինչը քաղաքական լուրջ պրոբլեմ ա: Մյուս կողմից Զելենսկին է հերթական անգամ փորձում վաղաժամ կապիտուլյացիայի գնա, ինչը թույլ չեն տալիս ազգայնականները: Ըստ ժանրի կանոնների՝ էս պահին Մոսկվան պիտի Զելենսկուն փիառ անի, որ տեղական հայրենասերները դրա հարցը չլուծեն, մինչև տենան` ռազմի դաշտում ինչ կարան մոգոնեն: Հիպերձայնայինով արդեն խփել են, վերջի վարիանտ կարան մի կես կիլոտոննայանոց թեթև միջուկային արկ գցեն, որ Զելենսկին «բռնվելու» տեղ, «լացելու» նյութ ունենա, ազգայնականներին ու արևմուտքին վախացնի...

Շարքային ուկրաինացու մարտունակությունը հետաքրքիր ֆենոմեն ա, որի մասին օրերս կփորձեմ հանգամանորեն գրել»:

7018 | 0
Facebook