Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հարցը»․ Ռոգոզին

20:18, շաբաթ, 19 մարտի, 2022 թ.
«ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հարցը»․ Ռոգոզին

Միացյալ Նահանգները, որպես պատժամիջոցների մաս, դիտարկում է Ռուսաստանին GPS նավիգացիոն համակարգից անջատելու հնարավորությունը․ շաբաթ օրը ասել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտե՞ք, որ այսօր պատժամիջոցների շրջանակում Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունը GPS-ից անջատելու հնարավորությունը, դուք գիտե՞ք այս մասին, չգիտեք, բայց կարող եմ ձեզ ասել, որ նման խնդիր կա. դիտարկվում է»,- ասել է Ռոգոզինը:

7506 | 0
Facebook