Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հանրային քննարկման է ներկայացվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունը

16:48, շաբաթ, 19 մարտի, 2022 թ.
Հանրային քննարկման է ներկայացվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունը

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային քննարկման ենք ներկայացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները, որով առաջարկում ենք.
     - ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,
     - քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն՝ ներգրավվել Հանրակրթության օրենքով ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին,
     - ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ ուսանողների և դասախոսների համար,
     - քոլեջների և ուսումնարանների համար սահմանել, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական ցանկացած ձև, որ նախատեսված է օրենսդրությամբ, ինչով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։
     Նշեմ, որ GIZ-ի գործընկերների աջակցությամբ մշակվել է մասնագիտական կրթության և ուսուցման ամբողջությամբ նոր օրենքը, որը ներկայում աշխատանքային քննարկման փուլում է։ Հաշվի առնելով, որ նոր օրենքն ավելի մանրամասն ու երկար քննարկումների կարիք ունի՝ որոշել ենք ավելի հրատապ խնդիրները կարգավորել այս փուլում»։

2970 | 0
Facebook