Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Amazon-ը ձեռք է բերել #Metro_Goldwyn_Mayer-ը 8,45 միլիարդ դոլարով

20:12, հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ.
Amazon-ը ձեռք է բերել #Metro_Goldwyn_Mayer-ը 8,45 միլիարդ դոլարով

Աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրի ընկերությունը՝ Amazon-ը, կնքել է հոլիվուդյան ամենահին կինոստուդիաներից մեկը՝ Metro-Goldwyn-Mayer (MGM)-ը 8,45 միլիարդ դոլարով գնելու գործարքը, գրում է Variety-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Հայտարարության մեջ Amazon-ը խոստացել է «պահպանել MGM-ի ժառանգությունը»:

«Այս գործարքի իրական ֆինանսական արժեքը կատալոգի գանձարանն է, որը մենք ծրագրում ենք վերաիմաստավորել և զարգացնել MGM-ի տաղանդավոր թիմի հետ»,- ասել է Prime Video-ի և Amazon Studios-ի ավագ փոխնախագահ Մայք Հոփկինսը:

8387 | 0
Facebook