Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Միջազգային

Ռուսաստանն իրեն թույլ է տվել «ազգայնացնել» «Փեփփա խոզուկ»-ին. #The Sun

23:36, կիրակի, 13 մարտի, 2022 թ.
Ռուսաստանն իրեն թույլ է տվել «ազգայնացնել» «Փեփփա խոզուկ»-ին. #The Sun

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական «Փեփփա խոզուկ»-ի դեմ՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների, գրում է The Sun-ը։

Նախօրեին Կիրովի ռուսական դատարանը վճռել է, որ Փեփփա խոզի աշխարհահռչակ կերպարի ապրանքանիշի իրավունքները կարող են խախտվել՝ ի պատասխան Մոսկվայի դեմ բրիտանական պատժամիջոցների։ Կիրովի դատարանում դատավոր Անդրեյ Սլավինսկու որոշումը կարող է ճանապարհ բացել արևմտյան ապրանքանիշերի և հեղինակային իրավունքների զանգվածային չարաշահումների համար։

Նա հայտարարել է, որ Արևմուտքի քաղաքական և տնտեսական պատժամիջոցները՝ կապված Ուկրաինա ռազմական ներխուժման հետ, դատարանին թույլ են տվել մերժել Entertainment One UK Ltd-ի կողմից ներկայացված հայցերը խախտման մասին։

The Sun թերթն ընդգծում է, որ Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից պաշտոնապես դիտվում են որպես «անբարյացակամ երկրներ»։

| | |
21558 | 0
Facebook