Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմական ռեկորդ. ԱՄՆ-ում բենզինի գինը կտրուկ բարձրացել է

20:24, երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ.
Պատմական ռեկորդ. ԱՄՆ-ում բենզինի գինը կտրուկ բարձրացել է

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները հասել են պատմական առավելագույնին` գերազանցելով 4,17 դոլարը մեկ գալոնի դիմաց, հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան:

Սովորական առանց կապարի բենզինի գինը երկրում միջինում հասել է 4,173 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), ինչը ամենաբարձր արժեքն է դիտարկման ողջ ընթացքում:

Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2008 թվականի հուլիսին, երբ ԱՄՆ-ի բենզալցակայաններում բենզինի արժեքը հասել է 4,11 դոլարի մեկ գալոնի դիմաց:

Երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հրաժարվեն ռուսական էներգետիկ կախվածությունից։ Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը հայտնել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է մարտի 8-ին հաստատել ռուսական նավթի ներկրման արգելքը։

12407 | 0
Facebook