Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

15:12, երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ.
Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոյկոտել առևտրային հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Արդեն 12-րդ օրն է, ինչ պաշտպանվում ենք ներխուժումից. մենք երբեք չենք ուզել այս պատերազմը, բայց այն բերեցին, մենք երբեք չենք երազել սպանել, բայց պետք է թշնամուն դուրս հանենք մեր հողից և մեր կյանքից»,- ասել է նա։

«Եթե ​​ներխուժումը շարունակվի, և Ռուսաստանը չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր ծրագրերից, ապա անհրաժեշտ է պատժամիջոցների նոր փաթեթ: Պետք է բոյկոտել ռուսական ապրանքները»,- հավելել է նա:

8186 | 0
Facebook