Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար

21:36, ուրբաթ, 04 մարտի, 2022 թ.
Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար

Թուրքիան չի փակի իր օդային տարածքը Ռուսաստանի համար, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
     «Անկարան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար, Թուրքիայի օդային տարածքի բաց լինելը կարևոր է ռազմավարական և հումանիտար տեսանկյունից»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև հավելել է, որ Անկարան շարունակում է շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։

9067 | 1
Facebook