Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում

12:36, ուրբաթ, 04 մարտի, 2022 թ.
Նորվեգիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում

Նորվեգիայի իշխանությունները որոշել են դադարեցնել գիտակրթական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ։
     «Մենք կասեցնում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, և բոլոր համաձայնագրերը նորվեգական և ռուսական գիտահետազոտական ​​և կրթական հաստատությունների միջև պետք է կասեցվեն», - ասվում է Գիտության և բարձրագույն կրթության նախարար Ուլա Բորտեն Մուեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կասեցվում են նախարարությունների և գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրերը, գիտության և կրթության ոլորտում պայմանագրերի գործարկումը, ռուսական և նորվեգական կազմակերպությունների և հաստատությունների միջև բոլոր համաձայնագրերը։ Հաստատությունները կարող են որոշել պահպանել համաձայնագրերը, բայց յուրաքանչյուր առանձին դեպքում անհրաժեշտ է իրականացնել մանրակրկիտ գնահատում։

5583 | 0
Facebook