Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել

20:48, երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ.
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել

«Շենգավիթ» ԲԿ-ում հաճելի իրարանցում է՝ 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել: Մոր խոսքերով՝ իսկը Գարիկի մանկությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու:
     Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին, կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:
     Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի:
     Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա:
     Հայրիկի խոսքով՝ ամեն ջանք կներդնեն, որ նորածին որդին անհոգ մեծանա, Գևորգ Դավթյանը վստահեցնում է՝ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու:
     Տիկին Գոհարը չի թացնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը:
     Վերջին 1,5 տարին կորցրած որդու կարոտից քուն չի ունեցել, այսուհետ պատրաստ է կրկին անքուն գիշերներ անցկացնել, միայն թե՝ արդեն նորածին Գարիկի կողքին լինելու համար:
     Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով:

Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը կրկին որդի է ունեցել
22607 | 2
Facebook