Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա». նախարար

13:12, չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ.
«Ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա». նախարար

«Առաջարկը եկել է բուհից. բուհն ունի խնդիրներ, ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ընդունել է ի գիտություն: Բուհը հայտարարում է, որ չի կարողանում ապահովել որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի փակմանը: «Հարցը քննարկման փուլում է, վերջնական որոշում այս պահին չկա, բայց որ այդպիսի հարց դրված է քննարկման, այո՛»:

«Ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա»,- պատասխանելով լրագրողի մեկ այլ հարցին՝ ասել է Վահրամ Դումանյանը։ «Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, ես չեմ հասկանում»,- նշել է նա:

Կառավարության անդամների ճեպազրույցները
3519 | 0
Facebook