Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրթական ռեֆորմը պետք է սկսել դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքությունն արմատախիլ անելուց». Հակոբ Բադալյան

17:18, չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ.
«Կրթական ռեֆորմը պետք է սկսել դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքությունն արմատախիլ անելուց». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Կրթական ռեֆորմը պետք է սկսել դպրոցներում ու մանկապարտեզներում դրամահավաքությունն արմատախիլ անելուց, անգամ 100 դրամ հավաքելուց: Սա Հայաստանի համար բազմակի առավել վնասակար երևույթ է, քան, օրինակ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

Բայց, ամենայն լրջությամբ, դպրոցներում ու մանկապարտեզներում տարբեր տոնական առիթներով դրամահավաքությունը ոչ այլ ինչ է, քան հասարակության հաճկատար մտածողության «ինստիտուցիոնալացում»: Կառավարությո՛ւն, եթե հարկ է, անգամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով արմատախիլ արեք էդ երևույթը դպրոցներից ու մանկապարտեզներից: Խնդիրը չի լուծվի առանձին ծնողների ընդվզումով. փորձը ցույց է տալիս, որ երևույթը վերացնելու իմաստով դա չունի օգուտ: Առանձին ծնողներ կարող են հրաժարվել, նրանց երեխաները կարող են դառնալ որոշ ուսուցիչների և, այսպես կոչված, ծնողկոմիտեների «աչքի փուշը», և վերջ: Երևույթը կշարունակվի: Հետևաբար, խնդիրը պետք է դրվի պետական մակարդակով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2378 | 0
Facebook