Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ես կարողանայի մտնել ներս, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին»․ Զոհրաբյան

12:36, երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ.
«Եթե ես կարողանայի մտնել ներս, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին»․ Զոհրաբյան

«Քիչ առաջ այստեղ գալուց լսում էի ադրբեջանցի պատվիրակին, որը հերթական անգամ խեղաթյուրում էր պարզագույն փաստերը՝ ասելով, որ այլևս չկան ռազմագերիներ. ո՛չ դուք ստում եք, մենք տասնյակ ռազմագերիներ ունենք Ադրբեջանի բանտում։ Նա ասում էր՝ նրանք, ովքեր հիմա կան, ընդամենը օրինախատներ են»,- քիչ առաջ՝ համալիրի առջև բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
     «Խոսում էր մշակութային ժառանգության մասին ասելով, որ՝ կողմ ենք երկխոսության ճանապարհով յուրաքանչյուր ազգի մշակույթը և ինքնությունը պահպանելուն»,- նշեց նա։
     «Եթե ես հիմա կարողանայի մտնել ներս, թքելու էի ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է»,- հայտարարեց Զոհրաբյանը։

3351 | 0
Facebook