Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերոբյանը

19:06, շաբաթ, 19 փետրվարի, 2022 թ.
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերոբյանը

Շիրակի պետական համալսարանը հայտնում է․ «Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը։
     Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էին 19-ը։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ներկայացրեց ՇՊՀ-ի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։

ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն` կազմվեց հաշվիչ հանձնաժողով և կայացավ փակ գաղտնի քվեարկություն:

Քվերակության արդյունքում նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 19 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
     Կողմ- 12
     Դեմ- 7

Հոգաբարձուների խորհուրդը, ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով առաջնորդվելով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում»:

2939 | 0
Facebook