Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է որոշել, որ Վայոց ձորի երիտասարդությունը պետք է իր բնակավայրում կրթության իրավունքից զրկվի»․ Անի Սամսոնյան

01:06, կիրակի, 20 փետրվարի, 2022 թ.
«Ո՞վ է որոշել, որ Վայոց ձորի երիտասարդությունը պետք է իր բնակավայրում կրթության իրավունքից զրկվի»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա Հայաստանում կրթությունը խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ:
     Վերջին սոցիալական հարցումները վկայում են, որ քաղաքացիները Կառավարության գործունեության առաջնահերթություններում առաջինը նշում են աշխատատեղերի ստեղծումը, երկրորդը` կրթության բարելավումը:
     Բոլորը հաստատական նշանով պնդում են, որ կթության հարցը լուրջ է: Հատկապես` իշխանությունը:
     Բայց այդ ուղղությամբ գործողությունները առնվազն անհասկանալի ու ոչ համոզիչ են:
     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը փակում եք ու ոչ մի իրազեկում կամ հիմնավորում չեք ներկայացնում շահառու ուսանողներին:
     Հասկացանք, մարզերի զարգացման հարցը տարեցտարի բարդանում է` հաշվի առնելով դեմոգրաֆիան, ռեսուրսի խնդիրը և անվտանգության հետ կապված անորոշությունները: Բայց մենք տարածքային համաչափ զարգացման խնդիրը ի՞նչ ռազմավարությամբ ենք լուծում. ենթակառուցվածքները և տեղական կենսագործունեության գրավչությունը բարձացնելու նոր լուծումներ փնտրելո՞վ, թե՞ անբարեխիղճ բժշկի պես բժշկական դանակի` փրթել-թափել մեթոդներով:
     Ո՞վ է որոշել, որ Վայոց Ձորի երիտասարդությունը պետք է իր բնակավայրում կրթության իրավունքից զրկվի, որովհետև կան խնդիրներ: Կառավարության խնդիրը իրավունքը պաշտպանելով խնդրի լուծումն է և ոչ թե հակառակը:
     Հետո, որ երիտասարդությունը գալիս է ստիպված Երևան ուսանելու, ասում են՝ փախչում են իրենց ծննդավայրից:
     Սխալ որոշում է և ոչ մի հուսադրող բան չկա այս ամեն ինչի մեջ: Եթե Եղեգնաձորում ապագա չկա, այդպես էլ ասեք»:

Աղբյուրը` Անի Սամսոնյան
5659 | 0
Facebook